Սիրիայում ՌԴ դեսպանության երեք աշխատակից կյանքին չսպառնացող վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ կիրակի Դամասկոսում դիվանագիտական առաքելության տարածքում ական է նետվել, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Սեպտեմբերի 22-ի առավոտյան Դամասկոսի Մեզզե թաղամասում գրոհայինների կողմից գնդակոծության արդյունքում ականներից մեկը մեկը պայթել  է Սիրիայում Ռուսաստանի դեսպանության տարածքում: Երեք աշխատակից կյանքին չսպառնացող վնասվածքներ են ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Այս պահին իրադարձության մանրամասները պարզելու համար ընթանում է հետաքննություն: Սիրիական իշխանությունների հետ համատեղ ձեռնարկվում են հավելյալ միջոցառումներ Դամասկոսում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության ապահովման համար, նշում է ԱԳՆ-ն: