Ռուսաստանի Իրկուտսկի մարզում` Բրատսկում, նավում մի քանի մարդ է թունավորվել. երկու մարդ զոհվել է, հինգը տեղափոխվել են հիվանդանոց:
ՌԴ ՆԳՆ-ի մարզային վարչության մամուլի ծառայության պետ Գերման Ստրուգլինը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ նավի վրա եղել է ինը մարդ` ութ տղամարդ եւ մեկ կին: Երկու մարդ զոհվել է, հինգն էլ թունավորման ախտանիշերով տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկը ծանր վիճակում է: Եվս երկուսի համար էլ բժշկական օգնության կարիք չի եղել: Նավը գտնվում է Բրատսկի Անգարա ջրամբարում: Թունավորման պատճառ կարող է դարձած լինել պրոպանի արտահոսքը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ հնարավոր է միտումնավոր թունավորում լինի:
Ըստ նախնական տվյալների` զոհերը եւ տուժածները զբոսաշրջիկներ են:




























