Սանկտ Պետերբուրգի ծայրամասում հերթական կրակոցներն են հնչել. սեպտեմբերի 22-ի երեկոյան տեղի սրճարանում հարաբերություններ են պարզել ադրբեջանցիները:

Իրավապահ մարմինների աղբյուրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Կոլպինոյի Վերա Սլուցկայայի փողոցում գտնվող «Ալշամ» սրճարանում ադրբեջանցի ութ հաճախորդնեի միջեւ կռիվ է ծագել` տրավմատիկ ատրճանակի կիրառմամբ: 

Միջադեպի հետեւանքով սրճարանի երկու հաճախորդներ բժշկական օգնության կարիք են ունեցել: Կռվի  բոլոր մասնակիցները կալանավորվել են:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 21-ին լայն արձագանք էր ստացել կրակոցների  մեկ այլ դեպք, որի կադրերը տեղադրվել էին համացանցում: Կրակողները գոռացել էին «Ալլահ աքբար»: