Ուկրաինական Նիկոլաեւում «Բարեկամություն-2013» ազգային մշակույթների փառատոնի շրջանակներում հայերի եւ վրացիների միջեւ ֆուտբոլային խաղն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով: Ականատեսների վկայությամբ՝ քաշքշուքի պատճառը վրացիներն են եղել, որոնք դժգոհել են մրցավարի կայացրած որոշումից:
Ինչպես հաղորդում է «Նիկվեստին», Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կիսաեզրափակիչ խաղում վրացական թիմի խաղացողներից մեկը կարմիր քարտ է ստացել, ինչի շատ ագրեսիվ են արձագանքել նրա թիմակիցները:
Սկզբում վրացիները փորձել են բառերով համոզել մրցավարին, սակայն հետո գործի են դրվել բռունցքները: Դաշտում ակնթարթորեն հավաքվել են այն թիմերի տասնյակ ներկայացուցիչներ: Ականատեսների վկայությամբ՝ օգտվելով խառնաշփոթից, մրցավարը կարողացել է «ճեղքել վրացական շրջափակումն» ու փախչել:
Երբ ականատեսը կարողացել էր բջջայինով ծեծկռտուքի մի քանի լուսանկար անել, վրացիներից մեկը խլել է այն եւ ջնջել բոլոր նկարները: Միջադեպից հետո մրցավարները որոշում են կայացրել որակազրկել վրացական թիմին:
Արդյունքում՝ ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է հօգուտ հայերի:































