Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, սեպտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին, բերման են ենթարկել 1956 թ.Անահիտ Բ.-ին, որը խոստովանել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Միկրոշրջան թաղամասի թիվ 78 շենքի առաջին հարկում գտնվող ոսկյա իրերի խանութից գողացել է ոսկյա խաչ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է հետաքննություն:





























