Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին, ժամը 11.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1947 թ. ծնված Գագիկ Թ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 1999 թ. մարտի 15-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: