Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել Irish Times թերթին։ Հարցազրույցում խոսվել է նաեւ Էրդողանի՝ Թուրքիայի գլխին փորձանք դարձած չարաբաստիկ հայտարարության վերաբերյալ։

Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Գյուլը նշել է, որ Էրդողանի խոսքերը լրատվամիջոցներում սխալ արձագանք են գտել։ «Էրդողանը չի ցանկացել ասել, որ այդ մարդկանց երկրից կվտարենք։ Պարզապես ցանկացել է ասել, որ մենք ոչ ոքի հանդեպ թշնամություն չունենք։ Չնայած նրան, որ Թուրքիայում չափից ավել անօրինական միգրանտներ կան՝ Թուրքիան այդ մարդկանց վտարելու քաղաքականություն չի վարում։ Եթե նման բան լիներ, վաղուց արած կլինեինք»,-նշել է Գյուլը։