Սեպտեմբերի 22-ին սենատոր Ռոբերտ Մենենդեսն այցելել է Հայաստանի անկախության 22-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ներկաներին ուղղված իր խոսքում սենատորը հիշեցրելէ, թե ինչ համառությամբ է հայ ժողովուրդը զենքը ձեռքին պաշտպանել իր հայրենիքը 1918թ. եւ հերթական անգամ հայտնել  ազատ ապրելու իր կամքը` խորհրդային 70 տարվա իշխանությունից հետո, հայտնում է «Asbarez»-ը:

Ռոբերտ Մենենդեսը նաեւ բարձր է գնահատել ԱՄՆ-ի կյանքում հայ համայնքի դերը` ընդգծելով Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներդրումը հայ ժողովրդի արդար ձգտումները եւ իրավունքները պաշտպանելու գործում: 

Ըստ նրա` եկել է ԱՄՆ-ի կողմից  ԵՄ-ին եւ 19 այլ երկրներին միանալու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը: «Մենք հիշում ենք»,- ընդգծել է նա` խոսելով ցեղասպանության մասին: