«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 23-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.77 դրամ: Սեպտեմբերի 20-ի համեմատ դոլարն էժանացել է 0.28 կետով կամ 0.07 %-ով:

Բորսայում այսօր վաճառվել է 5.7 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում բորսայական նստաշրջանի փակումից հետո դոլարն անմիջապես էժանացել է 0.5-1 դրամով` առքի առավել տարածված փոխարժեքն է 405 դրամը, վաճառքինը` 407 դրամը:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացավ դոլարի նկատմամբ այն բանից հետո, երբ հրապարակվեցին եվրոյի գոտու վերամշակող արդյունաբերության անկման մասին տվյալներ (սեպտեմբեր), թեեւ ծառայությունների աճը մասամբ փոխհատուցել է այդ անկումը: Եվրոն կեսօրին սակարկվել է 1.35 դոլարին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31.9106 ռուբլի: Դոլարը զգալի թուլացել է նաեւ ռուբլու նկատմամբ: