ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 23.09.13թ.-29.09.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Ոսկի` գնման գին`16003.39 (-381.2), բացթողնման գին` 17394.99 (-414.35), Արծաթ` գնման գին` 267.16 (-9.69), բացթողնման գին` 290.39 (-10.53),
Պլատին` գնման գին`17399.06 (-367.86), բացթողնման գին`18912.02 (-399.85),
Պալադիում` գնման գին` 8561.08 (+161.63), բացթողնման գին` 9305.52 (+175.68):
Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում ոսկին այսօր շարունակել է էժանանալ` սակայն ունցիայի (31.1 գրամ) գինը շարունակել է մնալ 1320 դոլարից բարձր մակարդակում: Այս շուկայի փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ մինչեւ տարեւերջ ոսկու գինը կտատանվի 1200-1400 դոլարի միջակայքում:




























