«Կալաշնիկով» ձեռնարկության բաժնետոմսերի 49 %-ը կանցնեն մասնավոր բաժնետերերին:

Խոշոր արտադրողի արժեթղթերը պատրաստվում են գնել ռուս գործարարներ Անդրեյ Բոկարյովը եւ Ալեքսեյ Կրիվորուչկոն: Արժեթղթերի կեսը ձեռնարկատերերը կգնեն մեկուկես միլիարդ ռուբլով, եւս երկուսուկես միլիարդ ռուբլի նրանք կներդնեն առաջիկա երկու տարում ձեռնարկության զարգացման համար:

Ապագա բաժնետերերը նախատեսում են մեծացնել  արտադրական հզորությունները: Այժմ նրանք ծրագրեր ունեն արտասահմանցիների հետ փամփուշտների եւ վառոդի համատեղ գործարաններ ստեղծելու վերաբերյալ: Բաժնետոմսերի վաճառքն արդեն հավանություն է ստացել  արդյունաբերական առեւտրի նախարարության եւ Վլադիմիր Պուտինի կողմից, հաղորդում է   Lifenews.ru-ն: 

«Կալաշնիկով» ձեռնարկությունը ռազմական ինքնաձիգ եւ սնայպերական զինամթերք արտադրող ռուսական խոշոր ընկերություն է: