Նալչիկում ձերբակալվել է Սուխումում ռուս դիվանագետի սպանության գործով երկրորդ կասկածյալը: Սպանությանը հանցկաից լինելու կասկածանքով ձերբակալվել է 1988թ ծնված Իսխան Սաբանչիեւը:
Հետաքննության միջնորդությամբ նա կալանավորվել է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին:
Առաջին կասկածյալը՝ Գրոզնիի բնակիչ Յուսուպ Լակաեւը ձերբակալվել է նախորդ շաբաթ Բաթումիում:
Հիմա որոշվում է Լակաեւին վրացական իշխանություններին հանձնելու հարցը:
Հիշեցնենք, որ ռուս դիվանագետի եւ նրա տիկնոջ վրա հարձակումն իրականացվել է սեպտեմբերի 9-ին Սուխումում: Պաշտոնյան տեղում է մահացել, իսկ նրա տիկինը՝ օրեր անց հիվանդանոցում:





























