Կանադական BlackBerry ընկերությունը, որն օրերս հայտարարել է 4500 աշխատակիցների կրճատման մասին, հուլիսին գնել է Bombardier Global Express ինքնաթիռ, գրում է The Wall Street Journal-ը:
Հեռախոսների արտադրողը ձեռք է բերել 2006թ.-ի արտադրության օդանավ: Օգտագործված ինքնաթիռների վաճառքի կայքերում նման օդանավն արժե 25-29 մլն դոլար, հաղորդում է «Lenta.ru»-ն:
BlackBerry-ի ղեկավարության կողմից ինքաթիռ գնելու փաստը գրավեց լրատվամիջոցների ուշադրությունը, քանի որ ընկերությունը վերջերս ճվաճառված հեռախոսնեի արժեզրկման պատճառով հայտարարել էր մոտ 1 մլն դոլարի դուրս գրման մասին:
Ընդ որում մեկ տարի առաջ, երբ BlackBerry-ին հայտարարեց 5000 աշխատատեղերի կրճատման մասին, ընկերությունն, ընդհակառակը, պահումները նվազեցնելու համար վաճառել էր ինքնաթիռներից մեկը: Դրանից հետո հեռախոսների արտադրողի մոտ մնացել էր երկու Dassault Falcon ինքնաթիռ:
BlackBerry-ին պարզաբանել է, որ Bombardier-ը ձեռք է բերել հին Dassault-ների փոխարինման համար, սակայն այժմ ֆինանսական դժվար կացության հետեւանքով որոշել են վաճառել բոլոր երեք ինքնաթիռները: Չեն հստակեցվում օդանավերի վաճառքի ժամկետները:
Այժմ BlackBerry-ում աշխատում են 11,5 հազար աշխատակիցներ: Այդ կերպ սեպտեմբերի 21-ին կրճատված դրույքները կկրճատվեն եւս 40 տոկոսով: Բացի այդ ընկերությունը կնվազեցնի թողարկվող ապրանքանիշերի քանակը 6-իվ մինչեւ 4-ի:




























