«Հրապարակի» իշխանական աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան նաեւ եռաստիճան դատական համակարգում:

«Թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները, կլինեն դրանք սահմանադրական բարեփոխումների, թե քննչական մարմինների սպասվող խոշորացման նման` ավելի վաղ, ոչ ոք չգիտի, բացի խնդրով զբաղվողներից:

Ընդ որում, հենց այս կոնտեքստում է դիտվում նաեւ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականի հնարավորությունը: Որոշ տեղեկություններով` դատական եռաստիճան համակարգի փոփոխությունների «կնքահայրը» նույն ինքը՝ Մկրտումյանին փոխարինելու պատրաստ Դավիթ Հարությունյանն է»,- գրում է թերթը: