Քաղաքական կուլիսներում շարունակում ենպտտվել համառ խոսակցություններ այն մասին, որ մոտ ժամանակներս տեղի ունենալիք ԲՀԿ համագումարում քաղաքական տվյալ կառույցում կլինեն լուրջ փոփոխություններ։ Մասնավորապես, կապված Հայաստանի դեպի Մաքսային միություն գնալու հետ, ԲՀԿ-ում դիրքերը, գուցե նաեւ՝ անդամատոմսը կորցնեն Վարդան Օսկանյանը եւ նրա մի քանի զինակիցներ։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Թե արդյոք տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ճշտեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից։
ԲՀԿ համագումարի հիմնական նպատակն է լինելու առավել կատարյալ կուսակցական գործունեություն ծավալել եւ իրականացնել հնարավորինս ավելի արդյունավետ կառուցվածքի ձեւավորում։ Միգուցե, նաեւ քննարկումների արդյունքում առաջարկներ լինեն կանոնադրության մեջ որոշ կետերի վերանայման գծով եւ այլն։
Լուրեր են պտտվում նաեւ, որ համագումարից հետո Վարդան Օսկանյանը կլքի ԲՀԿ-ի շարքերը։ Ի՞նչ կասեք այս մասին։
Չեմ հասկանում համագումարի հետ որուէ նման հարց կապելու տրամաբանությունը ։ Նման խոսակցությունների համար հիմք չեմ տեսնում...»»,-մեջբերում է «Իրավունքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























