Ազգային ժողովում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ո՞վ կփոխարինի Դավիթ Հարությունյանին ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի եւ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոններում, նրա Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելու դեպքում։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «ԵԽ ԽՎ պատվիրակության ղեկավարի ամենահավանական թեկնածու է համարվում ԵԽ ԽՎ պատվավոր անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, իսկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուները երկուսն են նույն հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներ Արփինե Հովհաննիսյանը»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Տեղադրություն




























