Վրաստանի գործարաններում երրորդ տեսչական ստուգումից հետո «Ռոսպոտրեբնադզոր»-ը եւս 31 գործարանների թույլատրել է ոգելիս խմիչքներ առաքել Ռուսաստան, եւս երեքին էլ՝ հանքային ջուր:
«Մասնագետների աշխատանքի արդյունքում «Ռոսպոտրեբնադզոր»-ը որոշել է ռուսական շուկայում թույլատրել ալկոհոլի արտադրությամբ զբաղվող է վրացական 31 գործարանների եւ հանքային ջուր արտադրող երեք ընկերությունների արտադրանքը», — ասված է գերատեսչության կայքում:
Այսպիսով, ներկա պահի դրությամբ արտադրանքը պետական գրանցման ներկայացնելու իրավունք ունեն 95 գինեգործական ընկերություններ, խմելու եւ հանքային ջրի 7 ձեռնարկություններ եւ գարեջրագործական 1 ընկերություն, գրում է gazeta.ru-ն:
2013թ. գարնանը վերսկսվել էր վրացական «Բորժոմի» հանքային ջրի արտահանումը Ռուսաստան, իսկ հունիսին՝ յոթ տարվա արգելքից հետո, գինու եւ կոնյակի արտահանումը:




























