«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, շահագրգիռ մարմինների քննարկման է ներկայացվել «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության միջանկյալ արդյունքները:  Ուսումնասիրությունն իրականացվել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ եւ «Մել- Հով» ՍՊԸ  փորձագիտական խմբի կողմից`  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդգծել է, որ  ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրը մշտապես ՀՀ կառավարության օրակարգում է, եւ նշված  ուսումնասիրությունը օգտակար կլինի ջրային ոլորտում արդյունավետ քաղաքականության իրականացման  համար:

Ըստ նրա`մասնավորապես Արարատյան դաշտավայրում ջրային պաշարների ճշգրիտ գնահատականը կարեւոր նշանակություն ունի դաշտավայրի  գյուղացիական  եւ արտադրական տնտեսությունների, ինչպես նաեւ բնակչության խմելու եւ կենցաղային ջրի պահանջարկն ապահովելու տեսանկյունից: 

Հեղինակները տեղեկացրել են, որ վերջնական հաշվետվությունը, որը նաեւ եզրահանգումներ ու կոնկրետ առաջարկություններ կպարունակի, պատրաստ կլինի 2014թ. տարեսկզբին եւ կներկայացվի ինչպես կառավարությանը, այնպես էլ շահագրգիռ այլ մարմինների եւ կազմակերպությունների: