Շիրակի մարզի Քեթի գյուղի դաշտերից մեկում, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում, արկ է հայտնաբերվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է 120 մմ ականանետի արկ` մարտական գլխիկով:

ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակիցը արկը վնասազերծել և տեղափոխել է անվտանգ տարածք: