«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի որոշ հատվածների ջրամատակարարումը:

Մասնավորապես, կդադարեցվի Արցախի, Երկաթուղայինների փողոցների, Աճեմյան փողոցի 1-ին եւ 2-րդ փակուղիների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: