Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գորիսի  բաժին է ներկայացել 20-ամյա Վահե Ա.-ն եւ կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 35, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի`  7, 7.62 մմ տրամաչափի  «Կարաբին» տիպի հրացանի 47 փամփուշտ եւ 14 տրամաչափի դեռեւս չպարզված տիպի գնդացրի 17 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս հայտնել է, որ ռազմամթերքը գտել է նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Սեյթազ կոչվող գյուղի ավերված տան փլատակների տակից:

Ներկայացված ռազմամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: