Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումը խարխլում է պետականության հիմքերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումն անիմաստ է: «Կան մարդիկ, որոնք այդ քայլով ցանկանում են վախ առաջացնել բողոքող ազատամարտիկների մոտ»,-նշել է Եղիազարյանը, հավելելով, որ Վոլոդյա Ավետիսյանը այն մարդը չէ, որի միջոցով կարելի է ազդել մյուսների վրա:

Ընդգծենք, որ Վոլոդյա Ավետիսյանը, որը միացել էր Ազատության հրապարակում ազատամարտիկների բողոքի ակցիային, դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով: Նա մեղադրվում է խաբեությամբ եւ վստահության չարաշահումով 2000 դոլար յուրացնելու մեջ: