Իր ազատամարտիկ ընկերների իրավունքների համար ձայնը բարձրացնող մարդը ի վիճակի չէ կաշառք վերցնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ռազմական թղթակից Ռուբեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ազտամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանավորմանը:
Նրա համոզմամբ, այդ կալանավորման նպատակը ժողովրդին որպես ստրուկ վերահսկողության տակ պահելն է: «Սա այն դեպքը չէ, երբ իշխանությունները պնդում են, որ պայքարում են կոռուպցիայի դեմ»,-ընդգծել է Հովհաննիսյանը, վստահեցնելով, որ իրենք աջակցություն են ցուցաբերելու Վոլոդյա Ավետիսյանին:
Ընդգծենք, որ Վոլոդյա Ավետիսյանը, որը միացել էր Ազատության հրապարակում ազատամարտիկների բողոքի ակցիային, դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով: Նա մեղադրվում է խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով 2000 դոլար յուրացնելու մեջ:





























