Թուրքիայում լույս է տեսել թուրք գրող, Բելգե համալսարանի դասախոս Մուրադ Բելգեի «Հայերը գրականության մեջ» մեջ աշխատությունը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններով հայտնի թուրք գրող Մուրադ Բելգեի հերթական աշխատությունը նվիրված է Օսմանյան կայսրությունում ապրող հայերին: Աշխատության մեջ ուսումնասիրվում է, թե որ ժամանակաշրջանում, որ վեպում հայերն ինչ դերակատարում են ունեցել: Այդ ինչպես եղավ, որ հասարակության մի մասը հանդիսացող հայերը թշնամի դարձան, ինչպես են վեպերում հայերը նկարագրվում Ցեղասպանությունից հետո:

Գիրքը լույս է տեսել Yayin Iletisim հրատարակչության կողմից եւ կազմված է 256 էջից:

Նշենք, որ Մուրադ Բելգեն եղել է Հրանտ Դինքի ընկերը: Նա եղել է Հայաստանում եւ «Փորձենք հասկանալ Թուրքիային»  քննարկման ժամանակ անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմային՝ շեշտելով, թե անհրաժեշտ է, որ Թուրքիային ճանաչի Հայոց ցեղասպանությունը: