«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 24-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405,57 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,07%-ով կամ 0.20 կետով:
Բորսայում այսօր վաճառվել է 2.6 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում իջել է դոլարի առքի փոխարժեքը՝ 404 դրամ երեկվա 405 դրամի համեմատ, սակայն վաճառքի փոխարժեքը մեծամասամբ մնում է նույնը՝ 407 դրամ:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր սակարկվել է առավելագույնը 1.3506 դոլարին մոտ: Եվրոյի աճը սահմանափակվել է Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ օգնություն կցուցաբերեն առեւտրային բանկերին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31,9106 ռուբլի:




























