Հայաստանում 2013 թ. ավելացել են հանցագործությունները: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2013 թ. հունվար-հուլիսին տեղի է ունեցել 9543 հանցագործություն, նախորդ տարվա 8595-ի համեմատ (աճը՝ 11%):

Ամենամեծ աճ տեղի է ունեցել ծանր հանցագործությունների մասով՝ 32,7%-ով, սակայն առավել ծանր հանցագործությունները նվազել են (72 դեպք նախորդ տարվա 118-ի համեմատ);

Հանցագործությունների ամենամեծ թիվն ուղղված է սեփականության իրավունքի դեմ՝ 3697, կամ հանցագործությունների ընդհանուր թվի 38.7%-ը; Այստեղ արձանագրվել է զգալի աճ՝ մոտ 21%, հիմնականում ի հաշիվ անձնական գույքի հափշտակությունների (այդ թվում՝ գողության):

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները նույնպես աճել են՝ 604 նախորդ տարվա 585-ի համեմատ: Ընդ որում՝ կատարվել է 95 հանցագործություն կեղծ փողերի մասով: