Թուրքիայի Կայսերի քաղաքի 25-ամյա բնակիչ Սոներ Ք-ն դանակի 100 հարված է հասցրել մորը եւ սպանել:
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 23-ի երեկոյան, Կայսերի քաղաքում 25-ամյա Սոներ Ք.-ն իր մորից՝ 56-ամյա Ներիման Ք.-ից մեծ թվով գումար է պահանջել, սակայն մերժում ստանալով՝ սկսել է դանակի բազմաթիվ հասցնել մորը:
Հարեւանները լսել են, թե ինչպես է Սոները բղավում. «Դեռ չես մահացել, քանի կյանք ունես»: Հարեւանների ահազանգի վրա դեպքի վայր մեկնած ոստիկանները հանդիպել են Սոների դիմադրությանը, սակայն օգտագործել են արցունքաբեր գազ եւ ձերբակալել են նրան: Սոները ոստիկանատանը տված ցուցմունքում նշել է, թե չի փոշմանել մորն սպանելու համար:
Դատաբժշկական փորձաքննության ժամանակ պարզվել է, որ Սոները դանակի 100 հարված է հասցրել մորը:





























