Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհի 54-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե թե ահազանգը ստացվել է սեպտեմբերի 24-ին, ժամը 22.18-ին, որ քարաթափման հետեւանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները եւ «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի աշխատակիցները մաքրել են ավտոճանապարհը` դարձնելով այն երկկողմանի երթեւեկելի:





























