Սեպտեմբերի 25-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ): Այս պահի դրությամբ դեպքի վայրում աշխատում են 12 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք եւ մեկ գազածխապաշտպան օղակ:
ԱԻՆ-ից խոստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:





























