Ռուսաստանի Մոսկվայի մարզում բռնել են Աբխազիայի 40-ամյա քաղաքացի Գոչա Չխվիրկիային, որը քրեական միջավայրում առավել հայտնի է Գոչա Սուխումսկի մականունով: Ձերբակալման մասին հայտնի է դարձել «Փրայմ քրայմ»-ին:
Օգոստոսի 24-ին Գոչա Չխվիրկիային ոստիկանները բռնեցրել էին բնակարանային կողոպուտ կատարելիս: Մեքնայով փախուստի դիմելու ժամանակ վերջինս վրաերթի էր ենթարկել ոստիկանության աշխատակցին: Մինչ գործընկերները տուժածին ուշքի էին բերում, չարագործին հաջողվել էր փախչել: Երեք շաբաթ անց նրան գտել եւ ձերբակալել էին:
Գործակալությունը հայտնում է, որ նախկինում քանիցս դատված Սուխումի բնակիչ Գոչան Չխվիրկիան թագադրվել էր 1999թ.: 2002թ. հուլիսին Մոսկվայում թմրանյութերի պահման համար դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման:
Երեք տարի անց՝ 2004թ. ազատվելուց հետո, կրկին ձերբակալվել էր Մերձմոսկվայում՝ 6 տարվա ազատազրկում ստանալով: Պատժաչափը կրելուց հետո Գոչան այս տարվա մարտին ազատություն էր ստացել: Այժմ, եթե Չխվիրկիայի մեղքն ապացուցվի, նրան մինչեւ հինգ տարվա ազատազրկում կսպառնա:





























