Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1-ն անց 20-ին, վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին: