Հայաստանի տնտեսությունում առկա խնդիրներից շատերը պայմանավորված են պետական մարկետինգի բացակայությամբ: Այդ մասին ասյօր՝ սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Նա դա պայմանավորեց հատկապես Զարգացման հայկական գործակալության թույլ աշխատանքով: «Այդ «զարգացման գործակալություն» կոչվածը թույլ է աշխատել եւ չի մասնակցել տնտեսական պրոակտիվ քաղաքականության ձեւավորմանը»,- ասաց Թ. Մանասերյանը: Նա հույս հայտնեց, որ ՀՀ էկոնոմիկայի նոր նախարար Վարամ Ավանեսյանը գուցե կարողանա նոր շունչ հաղորդել գործակալության աշխատանքներին;

Նշենք, որ Զարգացման հայկական գործակալության տնօրենը Ռոբերտ Հարությունյանն է՝ պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին: Գործակալությունը պետական կառույց է եւ ստեղծվել է՝հիմնականում  օտարերկրյա ներդրումների եւ արտահանմանը նպաստելու նպատակով: