Հրանտ Բագրատյանին որպես տնտեսագետ, որպես մասնագետ չեմ ընկալում եւ չեմ ճանաչում; Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
Ի դեպ՝ այս երկու տնտեսագետները (Մանասերյան եւ Բագրատյան) մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն վիրավորում են միմյանց: Այսօր կայացած ասուլիսում Թ. Մանասերյանը նշեց, որ Բագրատյանը խոսում է վիրավորանքների միջոցով (քննադատության ժամանակ օգտագործում է «համբալ» եւ նմանատիպ բառեր), իսկ դա չի վկայում մասնագետի բարձր կարգի մասին: Բացի այդ՝ Հ. Բագրատյանը խուսափում է իր՝ Մանասերյանի հետ հրապարակային բանավեճից:
Թ. Մանասերյանը հիշեցրեց նաեւ, որ մի շարք տնտեսագետներ Հ. Բագրատյանին մեղադրել են գրագողության մեջ, այդ թվում՝ Մովսես Արիստակեսյանը, Մանե Հակոբյանը եւ այլն:




























