«Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը նախատեսում է իրականացնել խոշոր վերազինման աշխատանքներ, այդ նպատակով ներկրելով մոտ 1 մլրդ դրամի սարքավորումներ:
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստում պատրաստվում է Հանրային հեռեւստատեսությանը, ներդրումային ծրագրի շրջանակներում, հարկային արտոնություն տրամադրել՝ 3 տարի հետաձգելով ներկրված սարքավորումների համար հաշվարկված ավելացված արժեքի հարկը:




























