Ռուսաստանի Օմսկի մարզի Տավրիդի շրջանի դպրոցում հինգերորդ դասարանի աշակերտը ծեծել է իրեն ուսմասվարի սենյակ տանող ուսուցչուհուն: Միջադեպի հանգամանքները ճշտվում են:
«Ոստիկանության հերթապահ բաժանմունք է դիմել գիմնազիայի 1964թ. ծնված ուսուցիչը՝ հինգերորդ դասարանի աշակերտի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու փաստով», – հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Նախնական պարզվել է, որ դասի ժամանակ աշակերտը խախտել է կարգուկանոնը, դիտողություններին ուշադրություն չի դարձրել, կոպտել է, փորձել տապալել դասը: Ուսուցչուհին նրան ցանկացել է տանել ուսմասվարի մոտ: Միջանցքում տղան մի քանի անգամ հարվածել է ուսուցչուհու ոտքերին՝ նրան մարմնական վնասվածքներ հասցնելով, հայտնում է dni.ru-ն:
Ուսուցչուհուն բուժօգնություն է ցուցաբերվել հիվանդանոցում: Վնասվածքների ծանրության աստիճանը կորոշվի համապատասխան փորձաքննությունից հետո:





























