Հայաստանի Հանրապետությա կառավարությունը լիցենզավորումից կհանի ստոմատոլոգիական եւ գիտական ուախտորաշման նպատակներով օգտագործվող այն գեներացնող ճառագայթման աղբյուրները, որոնց օգտագործման ժամանակ սարքն օգտագործող անձը եւ բուժվող անձը չեն ստանա բնակչության ճառագայթահարման թույլատրելի դոզայից (1 միլիզիվերթ) ավելի դոզա՝ տարեկան: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) GSR Part 3 (Радиационная защита и безопасность источников излучения: международные основные нормы безопасности) անվտանգության ստանդարտը եւս փաստում է, որ վերոհիշյալ գեներացնող ճառագայթման աղբյուրները կարող են չլիցենզավորվել, այլ բավարար է միայն կարգավորող մարմնի կողմից դրանց պետական գրանցումը (հայտարարագրումը), ըստ ճառագայթահարման դոզայի: