Հայաստանի կառավարությունը հրապարակել է այն հողատարածքների ցանակը, որոնք ենթակա են պարտադիր օտարման` «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կառուցելու նպատակով:
Խոսք է գնում Արագածոտնի մարզում 158 հողակտորների մասին: Դրանք գտնվում են Թալինի, Ագարակի, Կոշի, Աղձքի, Ուջանի, Արուճի, Փարպիի, Կաքավաձորի վարչական սահմաններում:
ՀՀ կառավարությունը դրանց նկատմամաբ բացառիկ գերակա հանրային շահ կհայտարարի սեպտեմբերի 26-ի նիստում:





























