Երկու տղամարդիկ եւ մի հղի կին սեպտեմբերի 25-ին ձերբակալվել են Ռուսաստանի Չելյաբինսկի երկրամասում՝ մետաղի առեւանգման համար:

Հանցագործները հասցրել էին գողանալ ավելի քան 1 տոննա եւ 300 կիլոգրամ բեռ, որը ծրագրում էին մետաղի ջարդոնի ընդունման կետում հանձնել: Հղի կինը տղամարդկանց հավասaր է «աշխատել»: Վնասի ընդհանուր գումարը կազմել է մոտ տաս հազար ռուբլի:

Տղամարդկանցից մեկը, որը զբաղվում է մետաղի առեւանգմամբ, նախկինում արդեն դատապարտվել է նման հանցագործության համար: Հղի կնոջը զրկել են հինգ երեխաների հանդեպ ծնողական իրավունքից: Երրորդ հանցագործը ընտանիքի ծանոթն է եղել, փոխանցում է «Նովի ռեգիոն 2»-ը:

Ներկայումս երեքին էլ ստուգում են համանման հանցագործություններ կատարելու հարցում: Լուծվում է քրեական գործ հարուցելու հարցը: