Հայաստանի Հանրապետության կառավարությունը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի համար կգնի հիդրավլիկ վերելակ, ինչպես նաեւ կվերանորոգի Սարյանի ընտաիքի բնակարանի դռներն ու պատուհանների մի մասը: ՀՀ քաղաքաշինության նախարարության առաջարկով՝ ՀՀ կառավարությունը 33.8 մլն դրամ կհատկացնի այդ նպատակով: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում:
Նշված գումարները գոյացել են թաnգարանի վերակառուցման համար նախկինում հատկացված գումարների տնտեսումից:





























