Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2012 թ. փակել է վնասով: Վնասի չափը գերազանցել է ԿԲ պահուստները մոտ 21 մլրդ դրամի չափով:
«Կենտրոնական բանկի մասին» օրենքի համաձայն՝ եթե ԿԲ վնասը գերազանցում է պահուստների հանրագումարը, կառավարությունը գերազանցող գումարի չափով, որպես ներդրում ԿԲ կապիտալում, տրամադրում է անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներ։
Այդ պատճառով ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում կքննարկի ԿԲ-ին պետական մուրհակ տրամադրելու հարցը: Նախկին ՝ 77,5 մլրդ դրամ մուրհակը կփոխարինվի 98,2 մլրդ դրամ մուրհակով:
ԿԲ վնասները հաճախ գոյանում են փոխարժեքի փոփոխության հետեւանքով տեղի ունեցող վերահաշվարկների արդյունքում:




























