Պաշտոնական տվյալների համաձայն ընթացող տարվա հուլիսի 1-ի դրությամբ աղքատության նպաստ է ստանում ավելի քան 103 հազար ընտանիք կամ 393 հազար մարդ: Սա կազմում է հանրապետության բնակիչների 13 տոկոսը:
Աղքատության նպաստ ստացողների մեծամասնությունը(68.7 հազար ընտանիք) ընտանիքում 5-ից 18 տարեկան անչափահաս երեխաներ ունեն: Թվաքանակով երկրորդ խումբը՝ մոտ 32,4 հազար ընտանիք, տնային տնտեսություններ են, որոնք ընտանիքում մինչեւ 5 տարեկան երեխաներ ունեն: Նշենք, որ նույն ընտանիքը կարող է ընդգրկված լինել միաժամանակ մի քանի խմբում:
Երրորդ խմբում մոտ 15,7 հազար ընտանիքներ են, որտեղ կենսաթոշակառուներ կան: Դրանց մոտ կանգնած է նաեւ 15,7 հազար ընտանիքից բաղկացած խումբը, որտեղ 2-րդ կարգի հաշմանդամներ կան:
Գաղտնիք չէ, որ, ի թիվս այլոց, խոցելի խմբերի թվում են միայնակ կենսաթոշակառուները: Հայաստանում, որտեղ ընտանեկան ավանդույթները խիստ պահպանվում են, կոնսաթոշակառուները, որպես կանոն, գտնվում են հարազատների խնամքի ներքո են: Սակայն կան շատ միայնակ թոշակառուներ, ովքեր, փաստորեն, ապրում է միայն կենսաթոշակի հաշվին, որը խորհրդանշական բնույթ է կրում:
Պաշտոնական վիճակագրության համաձայն նման միայնակ կենսաթոշակառուները, որոնք աղքատության նպաստ են ստանում, մոտ 11,8 հազար են: Իհարկե, լինում են դեպքեր, եր փաստացի միայնակ կենսաթոշակառուները հարազատների խնամքի ներքո են: Սակայն, այնուամենայնիվ, խմբում առանց այդ էլ քիչ թվով մարդիկ են գրանցված…
Որպես եզրափակում հավելենք, անգամ պաշտոնական տվյալներով, Հայաստանում աղքատության նպաստ ստացողների թիվը շատ ավելի քիչ է, քան աղքատության ընդհանուր մակարդակը:




























