Կոտայքի մարզում այրված տաքսու վարորդի հայտնաբերման գործով դեռ կասկածյալներ չկան։ Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները։
Ավելի քան մեկ ամիս է՝ ընթանում է քննությունը, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, իսկ օրերս ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, ըստ որի՝ 41-ամյա Արմեն Մովսիսյանի մահը վրա է հասել հեմորատիկ շոկի արդյունքում, ինչը այրվածքներ ստանալու հետեւանք էր։
Այրել են տաքսո վարորդին, թե ինքն է ինքնահրկիզվել, դեռ պարզ չէ, նշանակված են համապատասխան փորձաքննություններ։ Դրանց եզրակացություններից էլ պարզ կլինի դեպքի առթիվ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գորխը կվերաորակվի, թե ոչ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի փողոցներից մեկում այսօր՝ օգոստոսի 14-ին,հայտնաբերվել է տղամարդու այրված դի: Նա Վայքի բնակիչ, 41-ամյա Արմեն Մովսիսյանն է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական ՀՀ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Մեր տեղեկություններով` նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա, բայց, շրջանառվող տեղեկությունների համաձայն, անհաշտություններ ուներ կնոջ հետ:





























