Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 25-ին, ժամը 21.07-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Եղիշե Չարենց փողոցի թիվ 13 ա շենքի տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 13ա շենքի բնակարաններից մեկում:
Հրշեջ-փրկարարները բնակարանից դուրս են բերել միջին տարիքի տղամարդու դի:































