ՀՀ կառավարության e-gov.am կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնում համապատասխան պայմանագրերի կրկնօրինակները սկսել են շատ հազվադեպ տեղադրել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Ընդ որում, հիմնականում տեղադրում են մինչեւ կես միլիոն դրամ արժողության գների մասին պայմանագրերը։
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական վերնախավում տարբեր գերատեսչությունների, մասնավորապես՝ ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ դժգոհությունեն հայտնել այդ պայմանագրերի նկատմամբ մամուլի ցուցաբերած ուշադրությունից, որ իրենց գնումները դառնում են քննարկման ու քննադատության առարկա։ Եվ հիմա ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ոչ բոլոր պայմանագրերը տեղադրվեն, եւ հատկապես մեծ գնումների մասին տեղեկություններ պարզապես չհրապարակվեն»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























