NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիոսյանն այս պահին ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչությունում է, որտեղ նրան քննում են որպես կասկածյալ՝ Հայաստանի դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների նկատմամբ հարուցված գործի շրջանակներում:

Մեր այս տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մոտ երկու տասնյակ աշխատակիցների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:

Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նրանց հանդեպ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ եւ խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում: