Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ջեռուցման համակարգերով կապահովվի քաղաքի 16 գրադարան:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դրանցից 12-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Նշենք, որ ծրագիրն այս տարի ամբողջանում է, եւ մայրաքաղաքի բոլոր գրադարանները մինչեւ տարեվերջ ապահովված կլինեն  ջեռուցման համակարգերով: Ջեռուցման համակարգերով են համալրվում նաեւ քաղաքապետարանի ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցները, մշակույթի կենտրոնները:

Մշակութային օջախների ջեռուցման ծրագրում ընդգրկված են նաեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը եւ Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը:

Ծրագրի շրջանակում թվով 28 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման եւ մասնակի նորոգման աշխատանքներ, որոնց մեծ մասն արդեն իսկ ավարտված է:

Բոլոր աշխատանքների որակի ապահովման եւ ժամանակացույցի պահպանման նկատմամբ քաղաքապետի հանձնարարությամբ իրականացվում է խիստ վերահսկողություն: