Պետական ձեռնարկության տնօրենը պետք է դիմում գրի եւ ազատվի աշխատանքից, եթե վնասով է աշխատում: Այդ մասին այսօր՝  սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ պետական ձեռնարկությունները վատ են վերահսկվում: Կան նաեւ ձեռնարկություններ, որոնք 100% պետական ֆինանսավորում են ստանում, սակայն նույնպես վնասով են աշխատում: «Սա անթույլատրելի է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: