Թուրքիայի Բինգյոլի բանտից օրեր առաջ ամերիկյան ֆիլմերի սցենարների պես փախուստի դիմած PKK-ի 18 զինյալները հայտնաբերվել են:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Բինգյոլ նահանգի Օրթաչանաք գյուղի լենային հատվածում թուրքական անվտանգության ուժերի կողմից հայտնաբերվել են օրեր առաջ Բինգյոլի բանտից փախած 17 դատապարտյալ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 18-րդ դատապարտյալնին էլ են հայտնաբերել:
Նշենք, որ Բինգյոլի բանտից PKK-ի 18 դատապարտված զինյալներ բանտախցից 100 մետր թունել էին փորել եւ փախել: Փախուստի մասին հայտնի էր դարձել, երբ առավոտյան ստուգում էր իրականացվել:




























