Երեւանի բազմաթիվ խաչմերուկներում հետիոտնի համար «զեբրան» միշտ չէ, որ հասանելի է: Մայրաքաղաքում նման խնդրահարույց Т-աձեւ խաչմերուկ է Գարեգին Նժդեհի եւ Մայիսի 9-ի խաչմերուկը:
Կան ժամեր, երբ Նժդեհի հրապարակից դեպի Արշակունյաց պողոտա ավտոմեքենաների հոսքը չի դադարում, չնայած լուսաֆորի կարմիր լույսին: Վարորդները բացահայտորեն խախտում են ճանապարհային երթեւեկության կանոնները, չնայած որ խաչմերուկում տեսախցիկ է տեղադրված:
Հետիոտները, այդ թվում դպրոցահասակ երեխաները, ստիպված են ռիսկի դիմելով ճողոպրել մեքենաների արանքով: Վարորդները, ուշադրություն չդարձնելով հետիոտներին, ամենայն հավանականությամբ, շարժվում են ուղիղ նրանց վրա, իսկ նրանք շտապում են վազել-անցնել խաչմերուկը:
Բացի անկարգապահ վարորդներից, խնդիրը նաեւ լուսակրի ոչ ճիշտ աշխատանքի մեջ է: Մայիսի 9-ի փողոցից ավտոմեքենաների հոսքը շա ավելի թույլ է եւ կարելի է Նժդեհի պողոտայից եկող հոսքի համար երթեւեկության ավելի շատ ժամանակ ապահովել: Այդ դեպքում խցանումներ չեն լինում: Սակայ խնդիրը, չնայած պարզությանը, տարիներ շարունակ չի լուծվում:





























