«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ հարցը համարել է վաղաժամ:

ՀՔԱՎ հարցմանն ի պատասխան Ուրիխանյանը պատասխանել է. «Հայտնում եմ, որ նշված տնտեսական պայմանագիրը ստորագրելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ կոնկրետ դրույթներին, որոնց համաձայն մեր երկիրը կունենա քաղաքացու համար տեսանելի եւ շոշափելի տնտեսական շահ:

Ելնելով վերոգրյալից՝ Ձեր հարցը համարում եմ վաղաժամ եւ պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բավարար տեղեկատվություն ստանալու պարագայում»: